Առաքելություն

Ներքին աուդիտի առաքելությունն է ավելացնել և պաշտպանել կազմակերպության արժեքները՝ տրամադրելով ռիսկերի վրա հիմնված և անաչառ հավաստիացում, խորհուրդ և ներըմբռնում:

Սահմանում

Ներքին աուդիտի սահմանումը արտահայտում է ներքին աուդիտի հիմնարար նպատակը, էությունը և շրջանակը:

Ներքին աուդիտն անկախ, անաչառ հավաստիացման և խորհրդատվական գործառույթ է՝ կազմակերպության գործառնությունները բարելավելու և արժեք ավելացնելու համար: Այն օգնում է կազմակերպությանն իրագործել իր նպատակները` հետևողական մոտեցմամբ գնահատելով և բարելավելով ներքին հսկողության, ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման գործընթացների արդյունավետությունը:

Ստանդարտներ

Ներքին աուդիտի մասնագիտությունն առաջնորդվում է Ներքին Աուդիտորների Ինստիտուտի կողմից մշակված Ստանդարտներով և Էթիկայի կանոններով:

Տարածումը ՀՀ-ում

Ներքին աուդիտի գործառույթը ներդրվել է 1996թ. համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի: Կենտրոնական բանկում Ներքին աուդիտի գործառույթն իրականացվում է Ներքին Աուդիտորների Ինստիտուտի կողմից հրապարակված «Ներքին Աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտներին» համապատասխան:

Հանրային հատվածի (պետական կառավարման մարմիններ, մարզպետարաններ, ՊՈԱԿ-ներ) Հանրային հատվածում Ներքին աուդիտի գործառույթի կարգավորման պատասխանատուն Ֆինանսների նախարարությունն է:

Կանոնակարգում. «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենք, ՀՀ ներքին աուդիտի ստանդարտներ և ֆինանսների նախարարության համապատասխան փաստաթղթեր:

Մասնավոր ընկերությունները (ոչ հանրային ընկերություններ) կարելի է պայմանական բաժանել՝ միջազգային ընկերությունների և տեղական ընկերությունների: Հայաստանում ներկայացված միջազգային ընկերությունները, որպես կանոն, ունեն Ներքին աուդիտի գործառույթ մայր ընկերության կառուցվածքում, իսկ Հայաստանում դուստր ընկերության կամ մասնաճյուղի նշանակալիության պարագայում, նաև հայաստանյան ընկերությունում է ստեղծվում Ներքին աուդիտի ստորաբաժանում:

Տեղական ընկերություններում Ներքին աուդիտի գործառույթը ավելի քիչ է հանդիպում, սակայն կրում է բացարձակապես կամավոր բնույթ՝ պայմանավորված կորպորատիվ կառավարման լավագույն փորձին հետևելու ձգտմամբ:

Կոմիտեի նախագահ

Արա Չալաբյան, MBA, FCCA, CIA, CRMA, CRISC
Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս
էլ. փոստ՝ ara.chalabyan@iia.am

Անդամներ

Անգելինա Մնացականյան, CIA
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ, Ներքին աուդիտի ղեկավար
 

Կիմ Ավանեսյան
«ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ, Ռիսկերի և հսկողության վարչության ղեկավար

Գագիկ Գրիգորյան, CIA, FCCA, CISA
«ՋիՓի Մենեջմենթ Ըդվայզերի» ՍՊԸ, Հիմնադիր տնօրեն
 

Արտակ Բաղդասարյան, տ.գ.թ, CIA, CRISC, CobitF
ՀՀ ԿԲ, Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի պետ

 

Ազատ Գաբրիելյան, տ.գ.թ, CIA, CRMA
ՀՀ ԿԲ Ներքին աուդիտի վարչություն, Գլխավոր աուդիտոր

Իրազեկման, ակադեմիական կապերի և բովանդակության կոմիտեի աշխատակարգ