Հարգելի ՆԱԻ-Հայաստանի անդամներ, Ինչպես տեղյակ եք, նոյեմբերի 1-ին նախատեսվում էր իրականացնել ՆԱԻ-Հայաստանի տարեկան ժողովը, որը քվորում չունենալու պատճառով հետաձգվեց: Հաշվի առնելով Կանոնադրությամբ ամրագրված պահանջները՝ ՆԱԻ-Հայաստանի Խորհուրդը որոշում է կայացրել Ընդհանուր ժողովը կազմակերպել հեռակա կարգով՝ հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ (հարցման եղանակով): Ժողովի օրակարգում ներառված են հետևյալ հարցերը՝ • Խորհրդի նոր կազմի, Խորհրդի նախագահի և Վերստուգողի ընտրություն • […]
ՀՀ Ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը հանդիպել է Տնօրենների հայկական ինստիտուտի նախագահ Ելենա Խաչվանկյանի հետ՝ քննարկելու որոշումների համատեղ ընդունումը, խորհուրդների մշակույթը, կանանց մասնակցությունը կառավարմանը և խորհուրդների դերի զարգացումը Հայաստանում։ Այս համատեղ զրույցը նաև արտացոլում է ՀՀ Ներքին աուդիտորների ինստիտուտի և Տնօրենների հայկական ինստիտուտի համագործակցությունը՝ աջակցելու երկրի կառավարման մշակույթի զարգացմանը։ 📺 Դիտեք ամբողջական պոդքաստը ստորև՝