Որակավորում

Գտեք կարիերայի զարգացման Ձեր ուղին
ՆԱԻ կողմից առաջարկվող հիմնական և առաջնային որակավորումն է Certified Internal Auditor® (CIA®):
Առաջարկվող այլ որակավորումների ծրագրերին կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով Certification Candidate Handbook գրքույկը:
CIA – CERTIFIED INTERNAL AUDITOR
CIA որակավորումը ներքին աուդիտորների համար նախատեսված միակ համաշխարհային ճանաչում ունեցող որակավորումն է:Որակավորումն ազատում է մասնագետին ԿԲ Ներքին աուդիտորի լիցենզիա ստանալու անհրաժեշտությունից:

5 քայլ դեպի որակավորում

Քայլ 1 – Որոշեք  Ձեր համապատասխանությունը ծրագրի պահանջներին 

CIA թեկնածուները պետք է բավարարեն կրթության և փորձառության որոշակի պահանջների: Համապատասխան բոլոր փաստաթղթերը պետք է հաստատվեն  ՆԱԻ Գլոբալի որակավորման անձնակազմի կողմից:

Պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով

CIA Eligibility Requirements

Քայլ 2 – Պատրաստվեք քննությանը

Դուք ինքնուրույն եք որոշում, թե ինչպես պատրաստվել քննությանը: Մի շարք անկախ կազմակերպություններ առաջարկում են քննությունների նախապատրաստման ծրագրեր ու նյութեր:

ՆԱԻ-Հայաստանը նույնպես առաջարկում է քննություններին պատրաստվելու դասընթացներ:

Քայլ 3 – Գրանցվեք քննության համար

CIA քննության գրանցումն իրականացվում է CCMS առցանց համակարգով:

Դիմել և գրանցվել

 

Քայլ 4 – Հանձնեք քննությունը

Որակավորման քննությունն իրականացվում է Pearson Vue առցանց համակարգով:

Քայլ 5 – Ստացեք սերտիֆիկատը

Քննությունը հաջողությամբ հանձնելուց և ծրագրի բոլոր պահանջներին բավարարելուց հետո Դուք կարող եք ստանալ հավաստագիրը: Անհրաժեշտ է մուտք գործել CCMS համակարգ և լրացնել հավաստագրի պատվիրման ձևաթերթը: Վերջինս Ձեզ կառաքվի ստանդարտ փոստային ծառայության միջոցով առանց որևէ լրավճարի:

Քննության գրանցման գործընթացի մանրամասն քայլերը կարող եք ներբեռնել այստեղ:

CIA որակավորումը ստանալուց հետո Շարունակական մասնագիտական կրթության համար անհրաժեշտ 40 ժամերը կարող եք լրացնել՝ մասնակցելով ՆԱԻ-Հայաստանի կողմից կազմակերպվող միջոցառումներին, միջազգային կոնֆերանսներին, ինչպես նաև օնլայն դասընթացներով:

ՆԱԻ կողմից տրվող որակավորումները ձեռք բերելու պատճառները շատ են: Ձեր անվանումից հետո գրվող երեք կամ չորս տառն այսուհետ կհանդիսանան զորեղ մի փաստարկ՝ հավաստող Ձեր մասնագիտական կարողությունն ու փորձը: 

Սերտիֆիկացումը Ձեզ տալիս է

ՀԱՐԳԱՆՔ

օգնում է ձեռք բերել ոլորտի վարկունակությունն ու հարգանքը

ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ

ստեղծում է առաջխաղացման նոր հնարավորություններնքը

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

հնարավորություն բարձրացնել Ձեր աշխատավարձը մինչև 40%-ով

ԳԻՏԵԼԻՔ և ԶԱՐԳԱՑՈՒՄ

կատարելագործում է աուդիտի Ձեր գիտելիքն ու հմտությունները և փաստում Ձեր անհատական զարգացման մեջ ներդնելու պատրաստակամության մասին

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

վստահություն է ստեղծում Ձեր մասնագիտական գիտելիքի վերաբերյալ

“My certifications have brought results through my career development with
job and leadership opportunities. It is a crucial part of my professional
development.”
– Ara Kurazyan, CIA, CCSA, CFSA, CGAP, CRMA
Senior Auditor,
Deloitte, IIA–Armenia

[layerslider id=”12″]

ՆԱԻ-Հայաստանն իր անդամների վերապատրաստման կարիքները գնահատելու և առավելագույնս բավարարող տարբերակներ առաջարկելու նպատակով անց է կացնում հարցում:

Արսեն Շահինյան

Ամերիաբանկ, ՏՏ աուդիտի բաժնի ղեկավար

Էդգար Նահապետյան

Ակբա բանկ, Ներքին աուդիտոր

Նինա Սողոյան

Սեֆ Ինտերնեյշնլ, Ներքի աուդիտի ղեկավար

Ադրինե Թումանյան

Դելոյթ Արմենիա, Ավագ խորհրդատու