ՆԱԻ Հայաստան

Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանը (ՆԱԻ-Հայաստան) հիմնադրվել է 2012թ որպես Հասարակական կազմակերպություն ռիսկերի կառավարումն ու ներքին աուդիտը ներկայացնող անհատների կողմից՝ խթանելու և զարգացնելու ներքին աուդիտի մասնագիտությունը Հայաստանում: Հիմնադրման օրվանից ինստիտուտը հանդիսանում է միջազգային մեծ համբավ և ճանաչում ունեցող Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Գլոբալի ներկայացուցիչը Հայաստանում:

2015թ սեպտեմբերից ՆԱԻ-Հայաստանը հանդիսանում է նաև Ներքին աուդիտորների ինստիտուտների եվրոպական կոնֆեդերացիայի (ECIIA) լիիրավ անդամ:

Առաքելություն

Խթանել “ներքին աուդիտ” մասնագիտության զարգացումը ՀՀ տարածքում

Իր առաքելության իրագործման շրջանակներում Ինստիտուտն առաջնորդվում է հետևյալ նպատակներով.

Խթանել և գովազդել ներքին աուդիտորների կողմից կազմակերպությանը տրամադրվող առավելությունները

Խորացնել ու զարգացնել Ինստիտուտի անդամների մասնագիտական ունակություններն ու գիտելիքները՝ ներկայացնելով ոլորտի լավագույն փորձը

Միասնական հարթակ ստեղծել տարբեր ոլորտների ներքին աուդիտորների շփման համար՝ փորձի և գիտելիքի փոխանակման նպատակով

Խթանել ՆԱԻ ստանդարտների տարածումը և կիրառումը

IMG_37162021թ-ի նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ՆԱԻ-Հայաստանի տարեկան ժողովը: Ժողովին տեղի ունեցան ՆԱԻ-Հայաստանի խորհրդի նախագահի, խորհրդի անդամների և վերստուգողի ընտրությունները, ինչպես նաև ներկայացվեցին գործունեության, գույքի օգտագործման հաշվետվությունները և վերստուգողի եզրակացությունը: 

Անդամակցություն ըստ ոլորտների

54 կազմակերպության մասնագետ այժմ հանդիսանում է ՆԱԻ-Հայաստանի անդամ:

Անդամակցության վիճակագրություն ըստ տարիների